ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Ադրբեջանը Ղրղզստանին մեղադրում է Հայաստանին աջակցելու մեջ

Ադրբեջանը Ղրղզստանին մեղադրում է Հայաստանին աջակցելու մեջ
04.03.2017 | 00:21

Ադրբեջանը «բացարձակ անհասկանալի» է որակել Ղրղզստանի դիրքորոշումը, երբ Բիշքեկը հրաժարվել է միանալ Տնտեսական համագործակցության կազմակերպության՝ Իսլամաբադի գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությանը:

«Հայտարարությունում անդամ-երկրները բացահայտորեն հայտարարում էին, որ կազմակերպության տարածքում հակամարտությունների առկայությունը խոչընդոտում է տնտեսական զարգացումը և տարածաշրջանային համագործակցությունը»,- «Թրենդ» գործակալության հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը, մանրամասնելով, որ փաստաթղթում տեղ է գտել ձևակերպում «արտաքին օկուպացիայի» վերաբերյալ և խոսվել է, որ հակամարտությունները պետք է հանգուցալուծվեն «տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքների» հիման վրա:


«Ղրղզստանի այսպիսի պահվածքը լուրջ հարցեր է առաջացնում, թե այդ երկիրը ո՞ւմ ջրաղացին է ջուր լցնում»,- ընդգծել է Հաջիևը:

Դիտվել է՝ 591

Մեկնաբանություններ